2024 թվականի հունիսի 18-ին «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային | |
ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ | Հիփոթեքային վարկեր | |
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 300,000,000 ՀՀ դրամ | 2,000,000 ԱՄՆ դոլար |
ՔԱՆԱԿԸ | 3,000 հատ | 20,000 հատ |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 11,8 % | 7,0% |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 36 ամիս | |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | եռամսյակային | |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ | |
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁԵՒ | «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ տեղաբաշխման համակարգ, ստանդարտ փակ աճուրդ |
«Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ դրամային և դոլարային պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. մայիսի 27-ի Թիվ 1/21ԾՕՀ-Ա որոշմամբ:
Ազդագիրը հրապարակվել է «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ:
Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈւՎԿ ՍՊԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան փ. 10, # 122):
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (Բորսա) տեղաբաշխման համակարգով՝ աճուրդի եղանակով:
Աճուրդին ուղղակիորեն մասնակցություն կարող են ունենալ միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը ներկայացված է Բորսայի պաշտոնական կայքում՝ www.amx.am:
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները աճուրդին կարող են մասնակցել Բորսայի անդամների միջոցով՝ սահմանված կարգի և պայմանների համաձայն: Ձեռքբերման մանրամասների վերաբերյալ ներդրողները կարող են կապ հաստատել բրոքերային ծառայություն մատուցող ընկերության հետ: