Էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկ
Էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկի նպատակն է` Էներգոարդյունավետ ծրագրի ներքո սահմանված չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռքբերումը
Վարկի արժույթը` ՀՀ դրամ,
Վարկի չափը` 25,000,000 դրամ,
Վարկի ժամկետը` 10-20 տարի,
Վարկի տոկոսադրույքը` 10% տարեկան (փաստացի տոկոսադրույքը՝ 11.2%-13.1%),
Ապահովվածությունը` բնակելի անշարժ գույքի առաջնային գրավ, բավարար եկամտի աղբյուր, վարկառուի դժբախտ պատահարներից ապահովագրություն վարկի մնացորդ գոմարի չափով և գրավադրվող գույքի ապահովագրություն յուրաքանչյուր տարի ՝ գույքի գնահատված շուկայական արժեքի չափով
- Վարկերի ձևակերպման համար գանձվում է վարձավճար վարկի գումարի 1%-ի չափով, այն պետք է կազմի ոչ պակաս քան 75,000 ՀՀ դրամ
- Պայմանագրով նախատեսված վարկային պարտավորության վաղաժամկետ մարման դեպքում Վարկառուի հանդեպ տուժանք կամ այլ լրացուցիչ վճարներ չեն կիրառվում եթե Վարկառուն պայմանագրային տարվա /նույն պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում/ որևէ պահի վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար Հավելված 1-ում նշված ժամանակացույցի համաձայն մարման ենթակա վարկի մայր գումարը։ Այդ դեպքում վարկառուն իրավունք ունի Ընկերությունից պահանջել, որ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված կարգով վերահաշվարկվեն վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ հաշվարկված և ժամանակացույցի համաձայն վճարման ենթակա տոկոսների գումարները և վարկառուն այդ պայմանագրային տարվա մնացած ժամանակահատվածում տոկոսներ վճարի վերահաշվարկված չափով։
- Սույն 1-ին կետում նշված չափից ավելի վաղաժամկետ մարված գումարի համար Վարկառուից գանձվում է միանվագ տուգանք՝ հետևյալ չափերով՝
- ա) վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում սույն պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,բ) վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում սույն պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,գ) վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում սույն պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում, բացառությամբ ապահովագրական դեպքերի ի հայտ գալուն: 4-րդ տարվանից սկսած ավել մարումների համար տուգանքներ չեն գանձվում:
- Վարկառուի կողմից վարկի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումներն Ընկերությունն ուղղում է վարկի մնացորդի գումարի մարմանը, եթե Վարկառուի կողմից գրավոր այլ կարգադրություն (կամ վճարման հանձնարարական) չի ստացել: Եթե Վարկառուի կողմից վարկի մարմանն ուղղված` հերթական մարումից ավելի կատարված վճարումները վարկի մայր գումարի մարմանն ուղղելու արդյունքում Վարկառուն կենթարկվի իր պայմանագրով նախատեսված տույժի և (կամ) տուգանքի, ապա հերթական մարումից ավելի կատարված վճարումները Ընկերությունը կարող է ուղղել վարկի գումարի մարմանը միայն Վարկառուի համաձայնությամբ։
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց գումարի 0.13%-ի չափով,
- Վարկառուն պետք է վճարի վարկը և տոկոսագումարները ամսական: Տոկոսագումարները հաշվարկվում են օրական վարկի մնացորդ գումարից՝ տարին ընդունելով 365 օր:
- Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ բանկային չեկով
- Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը սովորաբար կայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի անվանական տոկոսադրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույք
A – վարկի գումարը
N – վճարների թիվը
Kn- n-րդ վճարվող գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Անշարժ գույքի ձեռքբերման էներգոարդյուանվետ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ ձեռքբերման հիփոթեքային վարկ հետևյալ պայմաններով
Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման գին 18,000,000 ՀՀ դրամ
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ ձեռքբերման հիփոթեքային վարկի չափ` 10,500,000 ՀՀ դրամ
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ ձեռքբերման հիփոթեքային վարկի ժամկետ ՝ 144 ամիս
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ ձեռքբերման հիփոթեքային վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 10% հաստատուն
Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.
Հայտի քննարկման վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավադրվող գույքի գնահատման ծառայության վճար` 18,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանք կադաստրից` 10,000 ՀՀ դրամ
Առք ու վաճառի հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 20,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի սեփականության և գրավի իրավունքի գրանցման պետական տուրք ` 75,000 ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար, այդ թվում իրավաբանական ծախսեր` 105,000 ՀՀ դրամ
Գույքի ապահովագրություն` առաջին տարին 15,750 ՀՀ դրամ, Ընդհամենը` 120,633 ՀՀ դրամ
Դժբախտ պատահարներից վարկառուի, համավարկառուի/ների ապահովագրություն` առաջին տարին 15,750 ՀՀ դրամ, Ընդհամենը` 120,633 ՀՀ դրամ
Այս դեպքում վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կլինի 11.5%:
Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսագումարների վերադարձի պայմանները և կարգը
Վարկի հայտի բավարարման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
- ընտանիքի առկայություն,
- դրական վարկային պատմություն,
- բարի համբավի առկայություն,
- սեփական անշարժ գույքի առկայություն,
- բավարար եկամուտ
Վարկի մերժման գործոններն են.
- բացասական վարկային պատմություն,
- անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
- սնանկ ճանաչված լինելը,
- անբավարար եկամուտ