Էներգաարդյունավետ բնակարանի ձեռքբերման, կառուցապատման և վերանորոգման վարկ
Վարկառու/
Համավարկառու |
18 տարին լրացած ՀՀ քաղաքացի | ||||
Վարկի նպատակը |
բնակելի անշարժ գույքի ձեռք բերում (Էներգոարդյունավետ ծրագրի ներքո սահմանված չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռքբերումը) |
բնակելի անշարժ գույքի կառուցապատում (Էներգոարդյունավետ ծրագրի ներքո սահմանված չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան կառուցման համար) |
բնակելի անշարժ գույքի վերանորոգում (Էներգաարդյունավետ բնակարանային վերանորոգման վարկի նպատակն է` տան/բնակարանի էներգաարդյունավետության բարելավումը: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է օգտագործվի տան էներգաարդյունավետության բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման կամ նորի ձեռք բերման նպատակով) |
||
Վարկի գումար | Մինչև 35,000,000.00 | 3,000,000 – 35,000,000.00 | |||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ||||
Վարկի ժամկետ | 10-20 տարի | 5-20 տարի | |||
Վարկի տկոսադրույքը | 11% (փաստացի տոկոսադրույքը՝ 11.8%-13.9%, (անվանական և փաստացի տոկոսադրույքների տարբերության նկարագրությունը տես ստորև) | ||||
Վարկի կանխավճարը | Գրավադրվող գույքի գնահատված արժեքի 10-30%-ի չափով | ||||
Հայտի ընդունման և ուսումնասիրության վճար | 3,000.00 ՀՀ դրամ | ||||
Վարկի ձևակերպման միանվագ վճար | 0.8 % չափով, նվազագույնը 75,000.00 ՀՀ դրամ | ||||
Վարկի սպասարկման ամսական վարձավճար | 1,700.00 ՀՀ դրամ | ||||
Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջները |
– Բավարար եկամտի կայուն աղբյուր – Դրական վարկային պատմություն
|
||||
Վարկի տրամադրման կարգը |
Վարկի հաստատումը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում Վարկը տրամադրվում է անկանխիկ` փոխանցվում է վաճառողի/վարկառուի հաշվեհամարին կամ տրամադրվում է անկանխիկ: |
||||
Վարկի ապահովություն |
Բնակելի անշարժ գույքի առաջնային գրավ, 10% կանխավճարի դեպքում. -երկրորդ անշարժ գույքի գրավ, կամ -կանխավճարի ապահովագրություն |
– | – | ||
Այլ վճարներ | Գրավադրվող բնակելի անշարժ գույքի տարեկան ապահովագրություն (տարեկան)՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ տարեկան 0.15% ,
Վարկառուի/համավարկառուի դժբախտ դեպքերից տարեկան ապահովագրություն՝ վարկի գումարի մնացորդի նկատմամբ տարեկան 0.15% , |
||||
Տույժ, տուգանք |
Գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.13% չափով Առաջին 1 տարվա ընթացքում վաղաժամկետ վճարված մայր գումարի տույժ `0.6% չափով, 2-րդ տարվա ընթացքում` 0.4% չափով, 3-րդ տարվա ընթացքում` 0.2% չափով
|
Լրացնել սպառողական վարկի հայտ
✓ Վարկային պատմության էությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային պատմությունը հաճախորդի կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների, վերջինների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում և պարբերաբար նորացվում է:
Վարկային պատմությունը պարունակում է պարտքերի, վճարումների, վճարումների կատարման վերաբերյալ 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություններ, այն ազդում է վարկի գծով որոշումների կայացման վրա։
Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների առկայության դեպքում, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին վերջինիս պարզաբանման և ուղղման նպատակով:
✓ Վարկային պատմության բարելավման ուղղությունները
➢ իրականացնել ստանձնած պարտավորությունների գծով վճարումները ժամանակացույցին համաձայն.
➢ խուսափել վարկային ծանրաբեռնվածությունից և չհիմնավորված նոր վարկային հայտերից.
➢ խուսափել անվստահելի անձանց երաշխավորությունների տրամադրումից:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
✓ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՍՊԸ-ի կողմից հաճախորդների վարկունակության գնահատման և վարկերի տրամադրման գծով որոշումներ կայացնելու գործընթացում վարկային ամփոփ գնահատական (սքոր) չի կիրառվում:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Վարկի անվանական տոկոսադրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույք
A – վարկի գումարը
N – վճարների թիվը
Kn- n-րդ վճարվող գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Անշարժ գույքի էներգոարդյունավետ վերանորոգման հիփոթեքային վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ վերանորոգման հիփոթեքային վարկ հետևյալ պայմաններով
Բնակելի անշարժ գույքի գնահատված արժեք 18,000,000 ՀՀ դրամ
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ վերանորգման հիփոթեքային վարկի չափ` 10,500,000 ՀՀ դրամ
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ վերանորգման հիփոթեքային վարկի ժամկետ ՝ 120 ամիս
Բնակելի անշարժ գույքի էներգոարդյունավետ վերանորգման հիփոթեքային վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 10% հաստատուն
Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.
Հայտի քննարկման վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավադրվող գույքի գնահատման ծառայության վճար` 18,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանք կադաստրից` 10,000 ՀՀ դրամ
Գրավի հիփոթեքի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 15,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի իրավունքի գրանցման պետական տուրք ` 26,000 ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար, այդ թվում իրավաբանական ծախսեր` 105,000 ՀՀ դրամ
Գույքի ապահովագրություն` առաջին տարին 15,750 ՀՀ դրամ, Ընդհամենը` 99,354 ՀՀ դրամ
Դժբախտ պատահարներից վարկառուի, համավարկառուի/ների ապահովագրություն` առաջին տարին 15,750 ՀՀ դրամ, Ընդհամենը` 99,354 ՀՀ դրամ
Այս դեպքում վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կլինի 11.4%:
Սպառողական վարկի փաստաթղթերի ցանկ
Վարկի ստացման հետ կապված վճարներ
Վարկի հայտի բավարարման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
- ընտանիքի առկայություն,
- դրական վարկային պատմություն,
- բարի համբավի առկայություն,
- սեփական անշարժ գույքի առկայություն,
- բավարար եկամուտ
Վարկի մերժման գործոններն են.
- բացասական վարկային պատմություն,
- անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
- սնանկ ճանաչված լինելը,
- անբավարար եկամուտ