Գրավով
Վարկառու | 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի |
Վարկի ապահովություն | Անշարժ/ շարժական գույքի գրավ |
Վարկի գումար | սկսած 1,500,000 դրամից, մինչև գրավադրվող գույքի 70% |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | Մինչև 120 ամիս |
Վարկի տկոսադրույքը | Սկսած` 17%-ից (փաստացի տոկոսադրույքը՝ 19.1-28.9%, (անվանական և փաստացի տոկոսադրույքների տարբերության նկարագրությունը տես ստորև) |
Հայտի ընդունման և ուսումնասիրության վճար | 3,000.00 ՀՀ դրամ |
Վարկի ձևակերպման միանվագ վճար | 1.5 % չափով, նվազագույնը 40,000.00 ՀՀ դրամ |
Վարկի սպասարկման ամսական վարձավճար | 1,700.00 ՀՀ դրամ |
Վարկառուին ներկայացվող պահանջները | – Բավարար եկամտի կայուն աղբյուր
– Դրական վարկային պատմություն
|
Վարկի տրամադրման կարգը | Վարկի հաստատումը կատարվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկը տրամադրվում է անկանխիկ: |
Տույժ, տուգանք | Գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.13% չափով |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
- ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԱԾՎԵԼ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ
- ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
- Ընկերությունը նախքան վարկային պայմանագիր կնքելը տրամադրում է Անհատական թերթիկ:
Սպառողական վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ
սպառողական վարկի փաստաթղթերի ցանկ
Վարկի ստացման հետ կապված վճարներ
Լրացնել սպառողական վարկի հայտ
✓ Վարկային պատմության էությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային պատմությունը հաճախորդի կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների, վերջինների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում և պարբերաբար նորացվում է:
Վարկային պատմությունը պարունակում է պարտքերի, վճարումների, վճարումների կատարման վերաբերյալ 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություններ, այն ազդում է վարկի գծով որոշումների կայացման վրա։
Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների առկայության դեպքում, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին վերջինիս պարզաբանման և ուղղման նպատակով:
✓ Վարկային պատմության բարելավման ուղղությունները
➢ իրականացնել ստանձնած պարտավորությունների գծով վճարումները ժամանակացույցին համաձայն.
➢ խուսափել վարկային ծանրաբեռնվածությունից և չհիմնավորված նոր վարկային հայտերից.
➢ խուսափել անվստահելի անձանց երաշխավորությունների տրամադրումից:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
✓ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՍՊԸ-ի կողմից հաճախորդների վարկունակության գնահատման և վարկերի տրամադրման գծով որոշումներ կայացնելու գործընթացում վարկային ամփոփ գնահատական (սքոր) չի կիրառվում:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Վարկի անվանական տոկոսադրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույք
A – վարկի գումարը
N – վճարների թիվը
Kn- n-րդ վճարվող գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Սպառողական վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկ հետևյալ պայմաններով`
Սպառողական վարկի չափը` 2,500,000 դրամ
Սպառողական վարկի ժամկետը ` 60 ամիս
Սպառողական վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 18%
Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.
Հայտի քննարկման վճար 3,000 ՀՀ դրամ
Գրավադրվող գույքի գնահատման ծառայության վճար` 7,000 ՀՀ դրամ
Միասնական տեղեկանք կադաստրից` 10,000 ՀՀ դրամ
Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար` 13,000 ՀՀ դրամ
Գրավի իրավունքի գրանցման պետ. տուրք` 26,000 ՀՀ դրամ
Վարկի ձևակերպման վճար, այդ թվում իրավաբանական ծախսեր` 50,000 ՀՀ դրամ
Այս դեպքում վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կլինի 22.3%:
Սպառողական վարկի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ