Ջերմ Օջախ
Բնակելի անշարժ գույքի վերանորոգման/արդիականացման համար վարկեր
Վարկի գումար | 275,000 – 3,000,000 |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Մարման ժամկետ | 60-120 ամիս |
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակահատված | 6-12 ամիս |
Տոկոսադրույք | 11 տոկոս (փաստացի տոկոսադրույք` 12.7) |
Ամսական սպասարկման վճար | 1,300 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման միջնորդավճար | Վարկի գումարի 1 % չափով, նվազագույնը 10,000 ՀՀ դրամ |
Հայտի ուսումնասիրության վճար | 3,000 ՀՀ դրամ |
Տարածաշրջան | ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի |
Էներգաարդյունավետ վերանորոգման ներդրումների մասնաբաժին | Վարկի ընդհանուր գումարի 40%-ից ավելին |
Կենցաղային ապրանքներում ներդրումների մասնաբաժին | Վարկի ընդհանուր գումարի առավելագույնը 20%-ը |
Դրամաշնորհ | Հիմնական դասի դրամաշնորհ` ընդհանուր ներդրումների մեջ էներգաարդյունավետ միջոցառումների 40%-ից ավել մասնաբաժնի դեպքում հասանելի դրամաշնորհը կազմում է վարկի գումարի 5%-ը։
|
Վարկառուին/Երաշխավորին ներկայացվող պահանջները | – Բավարար եկամտի կայուն աղբյուր
– Դրական վարկային պատմություն
|
Վարկի տրամադրման կարգը | Վարկի հաստատումը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկը տրամադրվում է կանխիկ/անկանխիկ |
Վարկի ապահովություն | Համավարկառու և/կամ երաշխավոր |
Տույժ, տուգանք | Գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` 0.13% չափով |
Լրացնել սպառողական վարկի հայտ
✓ Վարկային պատմության էությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային պատմությունը հաճախորդի կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների, վերջինների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում և պարբերաբար նորացվում է:
Վարկային պատմությունը պարունակում է պարտքերի, վճարումների, վճարումների կատարման վերաբերյալ 5 տարվա վաղեմությամբ տեղեկատվություններ, այն ազդում է վարկի գծով որոշումների կայացման վրա։
Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների առկայության դեպքում, համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին վերջինիս պարզաբանման և ուղղման նպատակով:
✓ Վարկային պատմության բարելավման ուղղությունները
➢ իրականացնել ստանձնած պարտավորությունների գծով վճարումները ժամանակացույցին համաձայն.
➢ խուսափել վարկային ծանրաբեռնվածությունից և չհիմնավորված նոր վարկային հայտերից.
➢ խուսափել անվստահելի անձանց երաշխավորությունների տրամադրումից:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։
✓ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՍՊԸ-ի կողմից հաճախորդների վարկունակության գնահատման և վարկերի տրամադրման գծով որոշումներ կայացնելու գործընթացում վարկային ամփոփ գնահատական (սքոր) չի կիրառվում:
Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։