Մեր ընկերությունում հիփոթեքային վարկի տրամադրման պարտադիր պայման է հանդիսանում մահացության, դժբախտ պատահարի և գույքի /ձեռքբերվող կամ վերանորոգվող բնակարանի կամ ձեռքբերվող մեքենայի/ ապահովագրությունը, որոնց պայմանագրերը պետք է կնքվեն և ապահովագրական պոլիսները ստացվեն մինչև վարկի տրամադրումը։ Ձեր հոգսերը նվազեցնելու և ժամանակը խնայելու համար մեր ընկերությունը ինքն է իրականացնում ապահովագրական պոլիսները ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի և հայտերի հավաքումն ու պատրաստումը Ձեր փոխարեն։
Մահացության ապահովագրության նպատակը ապահովագրական ընկերության կողմից վարկառուի մահվան դեպքում մեր ընկերության առջև ունեցած նրա պարտավորության փոխհատուցումն է ապահովագրական գումարի չափով։ Վարկառուի մահվան դեպքում կյանքի ապահովագրությունը ազատում է վարկառուի ժառանգներին նրա վարկը մարելու պարտականությունից։
Դժբախտ պատահարի ապահովագրության նպատակը վարկառուի աշխատունակության ժամանակավոր կամ ամբողջական կորստի դեպքում ապահովագրական ընկերության կողմից նրա պարտավորության փոխհատուցումն է ապահովագրական գումարի չափով։
Գույքի ապահովագրության նպատակը վարկառուի գույքի հետ որևէ պատահար /պայթյուն, փլուզում/ տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը մեր ընկերությանը վարկի մնացորդի չափով գումարi փոխհատուցումն է` ազատելով վարկառուին այդ պարտականությունից։
Ապահովագրական պարգևավճարների /այն գումարը, որը վճարվում է ապահովագրական պոլիս ստանալու համար/ չափերը կախված են հետևյալ հանգամանքներից`
1. կյանքի ապահովագրության համար`
– վարկառուի տարիքը,
– վարկառուի սեռը,
– վարկի չափը,
2. դժբախտ պատահարի ապահովագրություն`
– վարկի չափը,
3. գույքի ապահովագրություն`
– գույքի շուկայական արժեքը,
– վարկի չափը։
Ապահովագրական պոլիսները տրվում են մեկ տարի ժամկետով և հետևաբար վարկառուն պետք է ամեն տարի վերակնքի ապահովագրական ընկերության հետ պայմանագիր` մինչև վարկի ամբողջությամբ մարումը։
Ապահովագրական պայմանագրերում շահառուն հանդիսանում է մեր ընկերությունը։
Ապահովագրությունը հաճախորդը պետք է իրականացնի մեր ընկերության կողմից նախանշած կազմակերպությունում։