Հիփոթեքային վարկ երի վերավարկավորման պայմանները`
Ձեռք բերման նպատակով կամ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերը այլ կազմակերպություններում վերաֆինանսավորվում են “Առաջին Հիփոթեքային Ընկերություն” ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ դոլարով՝ = գործող տոկոսադրույք – 1%:
Օրինակ: Ձեզ մոտ առկա է վարկ X կազմակերպությունում 11% տարեկան տոկոսադրույքով` մեր կազմակերպությունը վերաֆինանսավորում է այդ վարկը արդեն իսկ 11% – 1% = 10%-ով (հաստատուն):
1.1. Վարկի նպատակը` անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգում, այլ հիփոթեքային վարկ երի վերաֆինանսավորում,
1.2. Վարկի գումարը` 10 000 /տաս հազար/ ԱՄՆ դոլարից, սակայն ոչ ավել քան անշարժ գույքի գնահատված արժեքի 70%-ը,
1.3. Հիփոթեքային վարկ ի ժամկետը` ձեռքբերելու և վերաֆինանսավորելու դեպքում մինչև 20 տարի ժամկետով, իսկ վերանորոգելու դեպքում մինչև 15 տարի ժամկետով,(փոփոխ. 26.01.2016թ. Խորհրդի թիվ 01Լ որոշմամբ )
1.4. Վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 10%-ից,
1.5. ՀԻփոթեքային վարկ ի ապահովումը` անշարժ գույքի գրավ,
1.6. Հաճախորդ(ներ)ի բավարար եկամտի առկայություն, այն է`
հաճախորդ(ներ)ի կողմից տրամադրվող վարկի և նրա (նրանց) այլ ֆինանսական պարտավորությունների ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի նրա (նրանց) ամսական զուտ եկամտի (ընդհանուր պարտավորություններ/եկամուտ – ԸՊԵ գործակից) – 50%-ը:
Վարկի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ