Տեղեկացնում ենք, որ «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ-ն նախատեսում է 2017թ.-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում առաջին անգամ իրականացնել ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկում: Որպես տեղաբաշխող հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ. նոյեմբերի 29-ի թիվ 1/943Ա որոշմամբ գրանցվել է «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ազդագիրը և ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնվելու է 2017թ. դեկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տեղաբաշխման համակարգով` մեկանգամյան աճուրդի անցկացման միջոցով, ընդ որում Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն Բորսայի անդամները, որոնց ցանկը հասանելի է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ պաշտոնական կայքում` www.nasdaqomx.am: Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել (օգտվել առաջարկից) Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Թողարկվող պարտատոմսերի էական պայմաններն են.
Դասը | Առաջին տրանշ | Երկրորդ տրանշ |
Թողարկման արժույթը | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
Անվանական արժեքը | 10,000 ՀՀ դրամ | 25 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալը | 100,000,000 ՀՀ դրամ | 500,000 ԱՄՆ դոլար |
Շրջանառության ժամկետը | 24 ամիս | 24 ամիս |
Արժեկտրոնային տոկոսադրույքը | տարեկան 10.5% | տարեկան 6.5% |
Արժեկտրոնների վճարման ամսաթվերը | 12.03.2018թ., 12.06.2018թ., 12.09.2018թ., 12.12.2018թ., 12.03.2019թ., 12.06.2019թ., 12.09.2019թ., 12.12.2019թ., | |
Պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը | AMFMGCB22ER1 | AMFMGCB21ER3 |
Ապահովվածությունը | Հիփոթեքային վարկեր, որոնց մայր գումարի մնացորդը 01.11.2017թ. դրությամբ կազմում է 152,631,944 ՀՀ դրամ: | Հիփոթեքային վարկեր, որոնց մայր գումարի մնացորդը 01.11.2017թ. դրությամբ կազմում է 364,920,128 ՀՀ դրամ: |
Տեղաբաշխող | ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ |
Թողարկվող պարտատոմսերի Ազդագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.