«Առաջին Հիփոթեքային Ընկերությունը» Հայաստանի Հանրապետությունում առաջին մասնագիտացված հիփոթեքային ընկերությունն է։ Մեր կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2004թ. մայիսից։ Ընկերությունը վարկավորում է բնակարանների ձեռք բերումը և վերանորոգումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
Մեր առաքելությունն է` բարձրորակ ծառայություններ մատուցելու միջոցով նպաստել մեր հաճախորդների բնակարանային պայմանների բարելավմանը, օգնել մեր հաճախորդներին ձեռք բերել իրենց նախասիրություններին համապատասխան անշարժ գույք։
Մեր նպատակն է` բարձրորակ ծառայությունների և մասնագիտական խորհուրդների մատուցման միջոցով վարկավորման գործընթացը դարձնել դյուրին եւ հասանելի։ Հնարավորություն տալ մեր հաճախորդներին ստեղծել կյանքի նոր որակ՝ ձեռք բերելով նոր բնակարան։
Առաջին Հիփոթեքային ընկերության գործընկերներն են՝
- Ազգային հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման ծրագիր
- Անդրծովյան Մասնավոր Ներդրումային կորպորացիայի (ԱՄՆԿ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գործակալություն) կողմից հիփոթեքային վարկավորման ծրագիր
- Բնակարան երիտասարդներին ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման ծրագիր
Մեր հասցեն է ՀՀ, ք. Երևան
Վ. Սարգսյան 10, գրասենյակ 122
Հեռ. (+37410) 518181, (+37410) 518989 Ֆաքս (+374 1) 561202
Վեբ www.firstmortgage.am
Էլ.Փոստ info@firstmortgage.am
Մենք աշխատում ենք ամեն oր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9.30-18.30։