ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿ
Ավտոմեքենայի գրավով վարկի նպատակն է տրամադրել սպառողական վարկ
- Վարկի արժույթը ՝ՀՀ դրամ
- Վարկի գումարը՝ սկսած 100,000 ՀՀ դրամից մինչև 20,000,000
- Վարկ/գրավ առավելագույն արժեքը գրավադրվող ավտոմեքենայի լիկվիդային արժեքի 50 % -ի չափով
- Վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% -ի չափով,
- Վարկի ժամկետը՝ առավելագույնը 60 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույքը ՝18-24 %
- Վարկառուի տարիքը ՝18-65
- Վարկի ապահովումը՝ ավտոմեքենայի գրավ, որի արտադրման տարեթիվը գրավադրման պահին ռուսական արտադրության ավտոմեքենանների համար չպետք է լինի 5 տարուց ավելի հին, այլ երկրների արտադրության ավտոմեքենաների համար չպետք է լինի ավելի հին քան 10 տարին:
- Վարկի վաղաժամկետ մարումների կամ սահմանված չափերից ավել մարումների դեպքում տույժեր կամ տուգանքներ չեն գանձվում,
- Վարկը և տոկոսագումարները վճարվում են ամսական: Տոկոսագումարները հաշվարկվում են օրական վարկի մնացորդ գումարից՝ տարին ընդունելով 365 օր
- Վարկը տրամադրվում է կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային չեկով
- Սովորաբար վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի հայտի բավարարման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
ընտանիքի առկայություն,
դրական վարկային պատմություն,
բարի համբավի առկայություն,
սեփական անշարժ գույքի առկայություն,
բավարար եկամուտ
Վարկի մերժման գործոններն են.
բացասական վարկային պատմություն,
անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
սնանկ ճանաչված լինելը,
անբավարար եկամուտ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վարկի գումարի և տոկոսագումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավի առարկա հանդիսացող Ձեր գույքը կարող է
- օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, իսկ վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում
- բռնագանձումը կարող է տարածվել Ձեր անձնական գույքի վրա
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
Վարկի գումարի եվ տոկոսագումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային
- ռեգիստրում
Ավտովարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ
Մեքենայի վարկի փաստաթղթերի ցանկ
Լրացնել մեքենայի վարկի հայտ
Վարկի անվանական տոկոսադրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույք
A – վարկի գումարը
N – վճարների թիվը
Kn- n-րդ վճարվող գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Սպառողական վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ անշարժ գոյքի գրավադրմամբ սպառողական վարկ հետևյալ պայմաններով`
Սպառողական վարկի չափը` 2,500,000 դրամ
Սպառողական վարկի ժամկետը ` 60 ամիս
Սպառողական վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 19%
Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.
Հայտի քննարկման վճար 3,000 դրամ
Միասնական տեղեկանք կադաստրից` 7,000 դրամ
Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար`13,000 դրամ
Գրավի իրավունքի գրանցման պետ. տուրք և գրավի վկայական` 13,000 դրամ
Վարկի տրամադրման միջնորդավճար`25,000 դրամ
Այս դեպքում վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կլինի 22.09%
Ավտոմեքենայի վարկի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ