First Mortgage Company ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՔ ՕՆԼԱՅՆ

թարմացված է առ: 11.03.2013

Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ինչպես դիմել
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ:
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ: Եթե Ձեր մոտ առաջանան հարցեր հայտը լրացնելիս, կարող եք զանգահարել 518181 հեռախոսահամարով եւ խորհրդակցել մեր աշխատակցի հետ կամ այցելել Վ. Արգսյան 10:
Պահանջվող փաստաթղթերի հավաքում
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ:
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ: Մեր խորհրդատուն կօգնի Ձեզ փաստաթղթերի հավաքման եւ լրացման հարցերում: Հիմնվելով Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի վրա ընկերությունը որոշում է կայացնում Ձեզ վարկավորելու վերաբերյալ:
-

Վարկեր



  • I. Գլուխ
    Ընկերության կողմից վարկերի տրամադրման պայմաններ


    վարկեր 1. Հիփոթեքային վարկերի պայմանները`
    1.2. վարկի գումարը` սկսած 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամից կամ 3000 /երեք հազար/ ԱՄՆ դոլարից, սակայն ոչ ավել քան անշարժ գույքի գնահատված արժեքի 75%-ը,
    1.3. վարկ ի ժամկետը` ձեռք բերելու և վերաֆինանսավորելու դեպքում մինչև 20 տարի ժամկետով, իսկ վերանորոգելու դեպքում մինչև 15 տարի ժամկետով,(փոփխ. 26.01.2016թ. Խորհրդի թիվ 01Լ որոշմամբ )
    1.4. վարկի տարեկան տոկոսադրույքը` սկսած 11%-ից,
    1.5. վարկ ի ապահովումը` անշարժ գույքի գրավ,
    1.6. հաճախորդ(ներ)ի բավարար եկամտի առկայություն, այն է` հաճախորդ(ներ)ի կողմից տրամադրվող վարկի և նրա (նրանց) այլ ֆինանսական պարտավորությունների ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի նրա (նրանց) ամսական զուտ եկամտի (ընդհանուր պարտավորություններ/եկամուտ - ԸՊԵ գործակից) – 55%-ը:

    2. Ավտոմեքենա ձեռք բերելու վարկ ի պայմաններ`
    2.1. վարկի գումարը` մինչև 12000000 /տասներկու միլիոն/ ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ավտոմեքենայի գնահատված արժեքի 50%-ը,
    2.2. տարեկան տոկոսադրույքը` սկսած 19%-ից,
    2.3. ժամկետը` մինչև 3 տարի,
    2.4. ձեռք բերվող գույքի գրավադրում,
    2.5. հաճախորդ(ներ)ի բավարար եկամտի առկայություն, այն է` հաճախորդ(ներ)ի կողմից տրամադրվող վարկի և նրա (նրանց) այլ ֆինանսական պարտավորությունների ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի նրա (նրանց) ամսական զուտ եկամտի (ընդհանուր պարտավորություններ/եկամուտ - ԸՊԵ գործակից) – 55%-ը:

    3. Գրավով ապահովված սպառողական վարկ երի պայմաններ`
    3.1. վարկի գումարը` գրավադրվող գույքի մինչև 50%-ի չափով,
    3.2. տարեկան տոկոսադրույքը` սկսած 17%-ից,
    3.3. ժամկետը` մինչև 5 տարի,
    3.4. վարկի ապահովումը` Շարժական և անշարժ գույքի գրավադրում
    3.5. հաճախորդ(ներ)ի բավարար եկամտի առկայություն, այն է` հաճախորդ(ներ)ի կողմից տրամադրվող վարկի և նրա (նրանց) այլ ֆինանսական պարտավորությունների ամսական մարումների հանրագումարը չպետք է գերազանցի նրա (նրանց) ամսական զուտ եկամտի (ընդհանուր պարտավորություններ/եկամուտ - ԸՊԵ գործակից) – 55%-ը:
    3.6. Առանց ապահովման սպառողական վարկեր ի պայմաններ`
    3.7. վարկի գումարը` մինչև 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,
    3.8. տարեկան տոկոսադրույքը` սկսած 17%-ից,
    3.9. ժամկետը` մինչև 24 ամիս,

    4. Ձեռնարկատիրական զարգացման նպատակով տրվող վարկ երի պայմաններ`
    4.1. վարկի գումարը` մինչև 300000 /երեք հարյուր հազար/ ԱՄՆ դոլար կամ 90000000 /իննսուն միլիոն/ ՀՀ դրամ,
    4.2. տարեկան տոկոսադրույքը` սկսած 11%-ից,
    4.3. ժամկետը` մինչև 5 տարի,
    4.4. ապահովվածությունը` 130%:

    5. Ձեռնարկատիրական հիփոթեքային վարկ երի պայմաններ`
    5.1. վարկի գումարը` մինչև անշարժ գույքի գնահատված արժեքի 70%-ը,
    5.2. տոկոսադրույքը` սկսած 11% տարեկան,
    5.3. ժամկետը` մինչև 10 տարի,
    5.4. գույքի գրավադրում:

    6. Գրավադրվող գույքի և վարկառուներին դժբախտ պատահարներից ապահովագրման անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում սահմանում է Խորհուրդը իր որոշմամբ:

    II. Գլուխ
    Վարկունակության չափանիշներ


    1. Վարկերի տրամադրման դեպքում վարկունակությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ չափանիշները
    ընտանիքի առկայություն,
    աշխատանքային պայմանագրի առկայություն,
    բավարար վարկային պատմության առկայություն,
    բարի համբավի առկայություն,
    սեփականության իրավունքով գույքի առկայություն,
    ընկերության խորհրդի կարծիքով բավարար եկամտի աղբյուրի առկայություն:

    III. Գլուխ
    Ձևակերպման վճարները


    1. Վարկեր ի ձևակերպման համար վարկի տրամադրման պահին գանձվում է ձևակերպման վճար հետևյալ չափերով`
    հիփոթեքային վարկերի համար` վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 75000 դրամ,
    ավտոմեքենա ձեռք բերելու վարկերի համար` վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 50000 դրամ,
    առանց ապահովման սպառողական վարկերի համար 1%-ի չափով, բայց ոչ պակաս քան 30000 դրամ և վարկային պայմանագրի գործողության ընթացքում Վարկառուն Վարկատուին յուրաքանչյուր ամիս վճարում է վարկի սպասարկման վճար` վարկի պայմանագրային գումարի 0.5%-ի չափով:
    գրավով սպառողական վարկերի համար` վարկի գումարի 2%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 40000 դրամ,
    ձեռնարկատիրական վարկերի համար` վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 100000 դրամ,
    Հայտի ընդունման և ուսումնասիրության համար գանձվում է 2000 ՀՀ դրամ:

Օնլայն վարկի վճարման ֆորմա

string(11) "/loans.html" string(32) "eb29bf61b3dad3c919f1165103055935"