First Mortgage Company ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՔ ՕՆԼԱՅՆ

թարմացված է առ: 11.03.2013

Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ինչպես դիմել
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ:
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ: Եթե Ձեր մոտ առաջանան հարցեր հայտը լրացնելիս, կարող եք զանգահարել 518181 հեռախոսահամարով եւ խորհրդակցել մեր աշխատակցի հետ կամ այցելել Վ. Արգսյան 10:
Պահանջվող փաստաթղթերի հավաքում
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ:
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ: Մեր խորհրդատուն կօգնի Ձեզ փաստաթղթերի հավաքման եւ լրացման հարցերում: Հիմնվելով Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի վրա ընկերությունը որոշում է կայացնում Ձեզ վարկավորելու վերաբերյալ:
-

Ապահովագրության



  • Մեր ընկերությունում հիփոթեքային վարկի տրամադրման պարտադիր պայման է հանդիսանում մահացության, դժբախտ պատահարի և գույքի /ձեռքբերվող կամ վերանորոգվող բնակարանի կամ ձեռքբերվող մեքենայի/ ապահովագրությունը, որոնց պայմանագրերը պետք է կնքվեն և ապահովագրական պոլիսները ստացվեն մինչև վարկի տրամադրումը։ Ձեր հոգսերը նվազեցնելու և ժամանակը խնայելու համար մեր ընկերությունը ինքն է իրականացնում ապահովագրական պոլիսները ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի և հայտերի հավաքումն ու պատրաստումը Ձեր փոխարեն։

    Մահացության ապահովագրության նպատակը ապահովագրական ընկերության կողմից վարկառուի մահվան դեպքում մեր ընկերության առջև ունեցած նրա պարտավորության փոխհատուցումն է ապահովագրական գումարի չափով։ Վարկառուի մահվան դեպքում կյանքի ապահովագրությունը ազատում է վարկառուի ժառանգներին նրա վարկը մարելու պարտականությունից։

    Դժբախտ պատահարի ապահովագրության նպատակը վարկառուի աշխատունակության ժամանակավոր կամ ամբողջական կորստի դեպքում ապահովագրական ընկերության կողմից նրա պարտավորության փոխհատուցումն է ապահովագրական գումարի չափով։

    Գույքի ապահովագրության նպատակը վարկառուի գույքի հետ որևէ պատահար /պայթյուն, փլուզում/ տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը մեր ընկերությանը վարկի մնացորդի չափով գումարi փոխհատուցումն է` ազատելով վարկառուին այդ պարտականությունից։

    Ապահովագրական պարգևավճարների /այն գումարը, որը վճարվում է ապահովագրական պոլիս ստանալու համար/ չափերը կախված են հետևյալ հանգամանքներից`

    1. կյանքի ապահովագրության համար`

    - վարկառուի տարիքը,

    - վարկառուի սեռը,

    - վարկի չափը,

    2. դժբախտ պատահարի ապահովագրություն`

    - վարկի չափը,

    3. գույքի ապահովագրություն`

    - գույքի շուկայական արժեքը,

    - վարկի չափը։

    Ապահովագրական պոլիսները տրվում են մեկ տարի ժամկետով և հետևաբար վարկառուն պետք է ամեն տարի վերակնքի ապահովագրական ընկերության հետ պայմանագիր` մինչև վարկի ամբողջությամբ մարումը։

    Ապահովագրական պայմանագրերում շահառուն հանդիսանում է մեր ընկերությունը։

    Ապահովագրությունը հաճախորդը պետք է իրականացնի մեր ընկերության կողմից նախանշած կազմակերպությունում։


Օնլայն վարկի վճարման ֆորմա

string(16) "/insurancee.html" string(32) "548b208a2221047e0010b3dc4a7a3afe"