First Mortgage Company ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՔ ՕՆԼԱՅՆ

թարմացված է առ: 11.03.2013

Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ինչպես դիմել
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ:
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ: Եթե Ձեր մոտ առաջանան հարցեր հայտը լրացնելիս, կարող եք զանգահարել 518181 հեռախոսահամարով եւ խորհրդակցել մեր աշխատակցի հետ կամ այցելել Վ. Արգսյան 10:
Պահանջվող փաստաթղթերի հավաքում
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ:
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ: Մեր խորհրդատուն կօգնի Ձեզ փաստաթղթերի հավաքման եւ լրացման հարցերում: Հիմնվելով Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի վրա ընկերությունը որոշում է կայացնում Ձեզ վարկավորելու վերաբերյալ:
-

Հաճախակի հանդիպող հարցեր



  • Հաճախակի հանդիպող հարցեր 

    Ի՞նչ է հիփոթեքային վարկը 

    Հիփոթեքային վարկը այն գումարն է, որը բանկը կամ վարկային ընկերությունը տրամադրում է իր հաճախորդին` տուն կամ բնակարան գնելու համար։ Պայմանագրի համաձայն հաճախորդը վճարում է տոկոսներ, ինչպես նաեւ ամեն ամիս կատարում է վարկի մասնակի մարումներ։

     

    Ի՞նչ մեծության վարկ կարող եմ ես ստանալ 

    Մեր ընկերությունը տրամադրվող վարկի չափի վերաբերյալ որոշում կայացնելիս հիմք է ընդունում Ձեր փաստաթղթերով հիմնավորված եկամուտները, ընդ որում հաշվի են առնվում նաեւ Ձեր ընտանիքի մյուս անդամների եկամուտները եւս։

    Ձեր ընտանիքի ամսեկան եկամտից նվազեցվում է 50,000 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Եվ այդ տարբերությունն էլ հիմք է հանդիսանում Ձեզ տրամադրվելիք վարկի չափի հաշվարկման ժամանակ, այսինքն Դուք կարող եք ստանալ այն մեծության վարկ, որի ամսեկան վճարումները փոքր են այդ տարբերության մեծությունից։

    Օրինակ`

    Ենթադրենք Ձեր ընտանիքը բաղկացած է երեք անձից` Դուք, Ձեր կինը (ամուսինը) եւ Ձեր երեխան։ Ենթադրենք` Դուք և Ձեր կինը միասին ստանում եք ամսեկան 300,000 դրամ եկամուտ: Այդ գումարից, ինչպես նշված էր, կհանվի 150,000 դրամ (3x150,000)։ Մնացորդը կազմում է 150,000։ Հետեւաբար, Դուք կարող եք ստանալ վարկ մինչեւ 9,500,000 դրամի չափով։

     

    Որոնք են վարկ տրամադրելու դրական որոշման գործոններըվարկի մերժման գործոնները։ 

    Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են.

    Ընտանիքի առկայություն

    Աշխատանքային պայմանագրի առկայություն

    Բավարար վարկային պատմության առկայություն

    Բարի համբավի առկայություն

    Սեփականության իրավունքով գույքի առկայություն

    Ընկերության խորհրդի կարծիքով բավարար եկամտի աղբյուրի առկայություն

    Վարկի մերժման գործոններն են.

    Բացասական վարկային պատմություն

    Աշխատանքային պայմանագրի բացակայություն

    Եթե նախկինում ճանաչվել է սնանկ

    Անվճարունակություն

    Եթե նախկինում ճանաչվել է սնանկ

    Պարտավորությունների կատարման անբարեխղճություն

    Անարժանահավատ տեղեկատվության ներկայացում

     

    Ի՞նչ կլինի, եթե ես չկարողանամ վերադարձնել վարկը 

    ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՀԱՆԴԵՊ ԳՐԱՎԱՏՈՒԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԻՄՔԵՐՈՎ ԵՎ ԿԱՐԳՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱՏՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249 Հ. ՀԱՄԱՁԱՅՆ, ՏԱԼԻՍ Է ԻՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԻՐԱՑՈՒՄԸ (ՎԱՃԱՌՔԸ) ԿԱՏԱՐՎԻ ԳՐԱՎԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՆՑ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ` ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԵՎ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՎԱՐԱՐՎԵՆ ԳՐԱՎԱՌՈՒԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԳՐԱՎԱՏՈՒԻ ՀԱՆԴԵՊ։

     

    Ի՞նչով է հիփոթեքային վարկը տարբերվում վարկի մյուս տեսակներից 

    Ի տարբերություն մյուս վարկերի տեսակների հիփոթեքային վարկերը տրվում են միայն բնակարանների ձեռքբերման կամ վերանորոգման համար, ընդ որում դրա ապահովման հիմնական միջոց է հանդիսանում անշարժ գույքի գրավը (հիփոթեքը)։

     

    Ի՞նչպես են իրականացվում վճարումները բնակարան վաճառողի հետ 

    Բնակարանը վաճառողի հետ վճարումները իրականացվում են երկու փուլով։ Առաջին փուլում վարկառուն վաճառողին տալիս է վաճառքի գնի եւ վարկի գումարի տարբերությունը, երկրորդ փուլ` վարկառուն վարկը ստանալուց անմիջապես հետո վճարում է վաճառողին վաճառքի գնի մյուս մասը։ Վարկի տրամադրման պարտադիր պայման է հանդիսանում առաջին փուլի վճարումը հավաստող փաստաթղթի առկայությունը։ Երկրորդ վճարումը եւս պետք է հավաստվի փաստաթղթով։ 
    Վարկի գումարը տրամադրվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով։

     

    Փաստաթղթերի ներկայացումից հետո ի՞նչ ժամկետում կարող եմ ես ստանալ վարկ 

    Վարկային հայտի և փաստաթղթերի ուսումնասիրությունը եւ նախնական որոշման կայացումը մեր ընկերությունում տևում է առավելագույնը երեք աշխատանքային օր։ Դրական պատասխանի դեպքում Ձեր կողմից ներկայացվում է միասնական տեղեկանք կադաստրից և գույքի գնահատման հաշվետվություուն: Այնուհետև մեր կողմից կազմվում է վարկային և առքուվաճառքի/հիփոթեքի պայմանագրերը, որից հետո կատարվում է պայմանագրի նոտարական վավերացումը ու պետական գրանցումը։ Գործընթացը տևում է 10-12 աշխատանքային օր։

     

    Ի՞նչպես են կատարվում մարումները 

    Մարումները կատարվում են ամիսը մեկ անգամ` պայմանագրին կից գրաֆիկի համաձայն։ Ամսեկան վճարումներն իրենց մեջ ներառում են մասնակի մարում մայր գումարից եւ մնացորդային վարկի վրա հաշվարկված տոկոսագումարը։ Անկախ տրամադրված վարկի արժույթից տոկոսների մարումը կատարվում է միայն ՀՀ դրամով։ Արտարժույթով վարկերի տրամադրման դեպքում, վարկի մարումների վրա կարող են ազդեցություն ունենալ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները։

    Վարկի մայր գումարների և տոկոսագումարների վճարումների գրաֆիկի օրինակներ կարող եք գտնել հաշվիչներ բաժնում:

     

     

    Ինչո ՞վ է տարբերվում վարկի անվանական տոկոսադրույքը փաստացի տոկոսադրույքից

    Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

     

    որտեղ՝
    i - տարեկան փաստացի տոկոսադրույք

    A - վարկի գումարը
    N - վճարների թիվը
    Kn- n-րդ վճարվող գումարը
    Dn - վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով.
    i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

    Սպառողական վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

    Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ անշարժ գոյքի գրավադրմամբ սպառողական վարկ հետևյալ պայմաններով`
    Սպառողական վարկի չափը` 2,500,000 դրամ
    Սպառողական վարկի ժամկետը ` 60 ամիս
    Սպառողական վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 19%

    Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.

    Հայտի քննարկման վճար 2,000 դրամ
    Միասնական տեղեկանք կադաստրից` 7,000 դրամ
    Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար`13,000 դրամ
    Գրավի իրավունքի գրանցման պետ. տուրք և գրավի վկայական` 13,000 դրամ

    Վարկի տրամադրման միջնորդավճար`25,000 դրամ

    Այս դեպքում վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կլինի 22.09%


     

    Ի՞նչ տիպի ապահովագրություներ են պարտադիր հիփոթեքային վարկ ստանալիս 

    Հիփոթեքային վարկ ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում երկու տիպի ապահովագրություններ`

    անշարժ գույքի ապահովագրություն,

    դժբախտ պատահարի եւ մահացության ապահովագրություն։

    Ապահովագրությունն ազատում է մեր ընկերությանը եւ Ձեզ լրացուցիչ ռիսկերից։ Եթե տեղի է ունենում ապահովագրական պատահար, ապա ապահովագրական ընկերությունը մեր ընկերությանն է փոխանցում վարկի մարման համար անհրաժեշտ գումարը եւ վարկառուն ազատվում է հետագա մարումներ անելու պարտավորությունից։ Ապահովագրական ծախսերը կրում է վարկառուն։ Ապահովագրությունը պետք է կատարվի մեր ընկերության կողմից նախանշված ընկերությունում։

    Ի՞նչ կլինի, եթե ես ժամանակին չկատարեմ վարկի գումարի եւ տոկոսագումարների վճարումը 

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ։


Օնլայն վարկի վճարման ֆորմա

string(9) "/faq.html" string(32) "49d0065c1f0e13745f70835855d41f58"