First Mortgage Company ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՔ ՕՆԼԱՅՆ

թարմացված է առ: 11.03.2013

Ձեր իրական գործընկերը
Ձեր իրական գործընկերը ապագայի կառուցման գործում
Ինչպես դիմել
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ:
Վարկի չափը որոշելուց հետո խնդրում ենք լրացնեք հայտ հենց մեր կայքում եւ մեր աշխատակիցը շատ կարճ ժամկետում կկապնվի Ձեր հետ: Եթե Ձեր մոտ առաջանան հարցեր հայտը լրացնելիս, կարող եք զանգահարել 518181 հեռախոսահամարով եւ խորհրդակցել մեր աշխատակցի հետ կամ այցելել Վ. Արգսյան 10:
Պահանջվող փաստաթղթերի հավաքում
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ:
Մեր ընկերությունը վարկ տրամադրելիս չի պահանջում փաստաթղթերի մեծ փաթեթ: Մեր խորհրդատուն կօգնի Ձեզ փաստաթղթերի հավաքման եւ լրացման հարցերում: Հիմնվելով Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի վրա ընկերությունը որոշում է կայացնում Ձեզ վարկավորելու վերաբերյալ:
-

Ավտովարկ



    ավտո վարկեր
    • ավտո վարկ ի գումարը՝ 2 միլիոնից մինչև 12 միլիոն ՀՀ դրամ, սակայն ոչ ավել քան ավտոմեքենայի գնահատված արժեքի 50%-ը,
    • արժույթը՝ ՀՀ դրամ,
    • տարեկան անվանական տոկոսադրույքը՝ սկսած 19%-ից (անվանական և փաստացի տոկոսադրույքների տարբերության նկարագրությունը տես ստորև),
    • ժամկետը՝ մինչև 3 տարի,
    • ձեռք բերվող ավտոմեքենայի գրավադրում,
    • բավարար եկամտի աղբյուր,
    • ավտո վարկեր ի ձևակերպման համար գանձվում է վարձավճար վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 50,000 դրամ,
    • վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով,
    • վարկի վաղաժամկետ մարումների կամ սահմանված չափերից ավել մարումների դեպքում տույժեր կամ տուգանքներ չեն գանձվում,
    • վարկը և տոկոսագումարները վճարվում են ամսական: Տոկոսագումարները հաշվարկվում են օրական վարկի մնացորդ գումարից՝ տարին ընդունելով 365 օր:
    • վարկը տրամադրվում է կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային չեկով,
    • սովորաբար վարկի տրամադրման կամ մերժման որոշում կայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
    • վարկի հայտի բավարարման համար հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
        ընտանիքի առկայություն,
        դրական վարկային պատմություն,
        բարի համբավի առկայություն,
        սեփական անշարժ գույքի առկայություն,
        բավարար եկամուտ,
    • վարկի մերժման գործոններն են.
        բացասական վարկային պատմություն,
        անարժանահավատ տեղեկատվության տրամադրում,
        սնանկ ճանաչված լինելը,
        անբավարար եկամուտ:

     

             ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

      ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԱԾՎԵԼ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ:
    •  ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

    •  

      Մեքենայի վարկի փաստաթղթերի ցանկ
      Լրացնել մեքենայի վարկի հայտ

    Վարկի անվանական տոկոսադրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը

    Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

     

    որտեղ՝
    i - տարեկան փաստացի տոկոսադրույք

    A - վարկի գումարը
    N - վճարների թիվը 
    Kn- n-րդ վճարվող գումարը
    Dn - վարկի տրամադրման օրից մինչև n-րդ վճարի կատարման օրը ընկած ժաանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով. 
    i –ն՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

    Սպառողական վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

    Ենթադրենք Դուք ուզում եք ստանալ անշարժ գոյքի գրավադրմամբ սպառողական վարկ հետևյալ պայմաններով` 
    Սպառողական վարկի չափը` 2,500,000 դրամ 
    Սպառողական վարկի ժամկետը ` 60 ամիս 
    Սպառողական վարկի անվանական տարեկան տոկոսադրույքը` 19% 

    Վարկի տրամադրման հետ կապված ծախսերն են.

    Հայտի քննարկման վճար 2,000 դրամ
    Միասնական տեղեկանք կադաստրից` 7,000 դրամ 
    Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար`13,000 դրամ
    Գրավի իրավունքի գրանցման պետ. տուրք և գրավի վկայական` 13,000 դրամ

    Վարկի տրամադրման միջնորդավճար`25,000 դրամ

    Այս դեպքում վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքը կլինի 22.09%


Օնլայն վարկի վճարման ֆորմա

string(14) "/car-loan.html" string(32) "f4db7951a43d1abf4f20c2d223627c3f"